Կոնվերս Բանկի աջակցությամբ կկայանա SME Banking Club-ի հերթական սեմինարը
Նոյեմբերի 9-ին Երևանում կկայանա SME Banking Club-ի հերթական սեմինարը՝ նվիրված ՓՄՁ ոլորտի զարգացման համաշխարհային միտումներին և տնտեսության որոշ ոլորտներում գործող ՓՄՁ վարկավորման հնարավորություններին: Սեմինարը անցկացվում է Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ և աջակցությամբ:
«SME Banking Club-ը բիզնես-բանկիրների միջազգային մասնագիտական ցանց է, որի նպատակը ՓՄՁ վարկավորում իրականացնող լոկալ, տարածաշրջանային, գլոբալ բանկերի և ֆինանսական կազմակերպությունների մասին տեղեկատվության, ինչպես նաև այդ ոլորտում ֆինանսավորման փորձի փոխանակումն է: SME Banking Club-ը համագործակցում է միջազգային ֆինանսական կազմակերպությունների, ֆինանսական կառույցների՝ այդ թվում առևտրային բանկերի հետ, որոնք, ՓՄՁ-երին ֆինանսական և ոչ ֆինանսական տարաբնույթ ծառայությունների մատուցման միջոցով, փորձում են բարձրացնել իրենց ֆինանսական ծառայությունների արժեքը և հասնել որակական նոր բարձունքների»,- Բանկի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել է SME Banking Club-ի հիմնադիր, Գլխավոր գործադիր տնօրեն Անդրեյ Գիդուլյանը:
2010թ ի վեր SME Banking Club-ը պարբերաբար տարածաշրջանային և միջազգային բանկային միջոցառումներ է իրականացրել Լեհաստանում, Վրաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում և Եգիպտոսում:
«Սա SME Banking Club-ի հետ Կոնվերս Բանկի համագործակցության շրջանակներում առաջին սեմինարն է Հայաստանում, որի նպատակը ոչ միայն ՓՄՁ ոլորտի զարգացման միտումների մասին համապարփակ տեղեկատվության փոխանցումն է մասնակիցներին: Մենք ակնկալում են, որ արդյունքում կստեղծվի Հայաստանում հարթակ, որի շրջանակներում արդյունավետ համագործակցությունը հիանալի նախադրյալ կդառնա ՓՄՁ ֆինանսավորման ոլորտի հետագա զարգացման համար»,- ասել է Կոնվերս Բանկի Կորպորատիվ բիզնեսի դեպարտամենտի տնօրեն Ռոստոմ Բադալյանը:
Երևանյան սեմինարին կմասնակցեն հյուրեր արտերկրից և ՀՀ բանկային համակարգից: Մասնավորապես, որպես բանախոսներ հանդես կգան SME Banking Club-ի հիմնադիր Անդրեյ Գիդուլյանը, ինչպես նաև ոլորտի փորձագետներ Ալեքսեյ Սայապինը, Իվան Երկոն և Միխայիլ Մեդկոն՝ զեկույցներ ներկայացնելով ՓՄՁ բանկինգի զարգացման միջազգային ամենաարդիական միտումների, ՓՄՁ ագրոսեկտորի վարկավորման,էներգաարդյունավետ և այլընտրանքային էներգետիկայի ֆինանսավորման վերաբերյալ:
Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ ուղարկելով հայտ [email protected] էլեկտրոնային հասցեին կամ SME Banking Club-ի ֆեյսբուքյան էջին: Սեմինարին մասնակցությունը անվճար է:
Հարակից հրապարակումներ`
- Ագրոլիզինգի շահավետ պայմաններ՝ Կոնվերս Բանկում
- Կոնվերս Բանկն ամփոփել է խնայողությունների օրվան նվիրված մրցույթի արդյունքները
- Visa համակարգի բոլոր զեղչերը՝ Կոնվերս Բանկի կայքում
- Կոնվերս Բանկը արժեկտրոններ է վճարել
- Կոնվերս Բանկի 25-ամյակին նվիրված պրեմիերայով ավարտվեց երեվանյան երաժշտական փառատոնը
- Կայացել է Կոնվերս Բանկի «Մալաթիա» մասնաճյուղի պաշտոնական բացումը
- Կոնվերս Բանկը մասնակցել և աջակցել է Երևանի վազքի մարաթոնին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան