Հայազգի Կարեն Խաչանովն հաղթել է աշխարհի առաջին ռակետ Ջոկովիչին
Հայազգի Կարեն Խաչանովը, ով ռուսաստանցի հայ պրոֆեսիոնալ թենիսիստ է, նախօրեին հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի նկատմամբ Փարիզում կայացված «Մաստերս-1000» մրցաշարում՝ 7:5, 6:4 հաշվով։
BBC-ն գրում է, որ Խաչանովը այս հաղթանակի շնորհիվ իր կարիերայի մեջ առաջին անգամ հայտնվել է Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի վարկանիշային աղյուսակի 11-րդ հորիզոնականում։
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, հրապարակված վարկանիշային աղյուսակի առաջին եռյակում են Նովակ Ջոկովիչը՝ Սերբիա, Ռաֆաել Նադալը՝ Իսպանիա, Ռոջեր Ֆեդերերը՝ Շվեյցարիա։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան