2019-ին հանրակրթության ոլորտին հատկացվող գումարը կավելանա
«2019 թվականի պետական բյուջեի նախագծում կրթության և գիտության ոլորտին հատկացումները շուրջ 12 տոկոսով ավելացել են։ Ոլորտին կհատկացվի 138 մլրդ 126.4 մլն դրամ` 2018-ի 129 մլրդ 317.9 մլն դրամի փոխարեն, ծախսերի աճը կազմելու է 8 մլրդ 808.5 մլն դրամ կամ 6.8 տոկոս»,- այս մասին այսօր խորհրդարանում գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ հայտնեց Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը։
Նա նշեց, սակայն, որ համախառն ներքին արդյունքի մեջ կրթության բյուջեի կշիռը նվազել է 0,09 տոկոսային կետով։
Տրամադրվող միջոցներն առավել արդյունավետ ծախսելու համար նախարարի պաշտոնակատարը նշեց. «Պետք է նկատի ունենանք նաև այն կառուցվածքային փոփոխությունները, որոնք գտնվում են քննարկման փուլում։ Կառավարությունը նպատակ ունի համախմբել բոլոր հնարավոր ռեսուրսները, այդ թվում նաև կառուցվածքային փոփոխությունների արդյունքում։ Ժամանակի ընթացքում ձևավորվել են տարբեր կազմակերպաիրավական տեսակ ունեցող կառույցներ, կառուցվածքային ստորաբաժանումներ, որոնք գործում են պետական կառավարման համակարգին զուգահեռ և ներկայումս որոշակիացման փուլում է նրանց համախմբումը»։
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը նշեց, որ մի շարք ուղղություններով հատկացվող գումարն ավելացել է:
«2019-ին հանրակրթության ոլորտին հատկացվող գումարն ավելացել է 4,3 մլրդ դրամով, որոնք վերաբերում են ոլորտի կազմակերպմանը, միջնակարգ մասնագիտական հանրակրթության ենթածրագրի իրականացմանը, դպրոցներում ռոբոտատեխնիկայի զարգացման իրականացմանը»,- ասաց Հարությունյանը։
Նրա խոսքով՝ կառավարության և տարբեր գերատեսչությունների հետ քննարկել են նաև դպրոցաշինության խնդիրները. «Բավականին մեծ գումարներ են հատկացվելու դպրոցաշինությանը՝ ՀԲ-ի աջակցությամբ կրթության բարելավում ծրագրի վրա 2,8 մլրդ դրամ, ինչը ենթադրում է նաև դպրոցների հիմնանորոգումներ։
Արայիկ Հարությունյանը խոսեց նաև օպտիմալացման խնդրից՝ նշելով, որ միջին մասնագիտական ոլորտում և բազմաթիվ բուհերում օպտիմալացման անհրաժեշտություն կա։
«Մենք բազմիցս այս ընթացում անդրադարձել ենք խնդրին, որ կան բազմաթիվ բուհեր, այդ թվում՝ պետության մասնակցությամբ, որտեղ ունենք ոչ արդյունավետ գործունեություն, և այստեղ օպտիմալացման խնդիր կա»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան