«Հանրապետությունը» կմասնակցի առաջիկա ընտրություններին
«Հանրապետություն» կուսակցությունը մասնակցելու է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր հավատում էին «Լույս» դաշինքի առաքելությանն ու հաջողությանը: Ներողություն եմ խնդրում, որ դաշինքն այլևս չկա։ Համոզված եղեք, որ մենք առանձին-առանձին էլ գործելու ենք ի շահ պետության ու ժողովրդի, և այս հարցում այլընտրանք չկա:
«Հանրապետությունը» մասնակցելու է Աժ արտահերթ ընտրություններին` իր ծրագրերն ու գաղափարները իրականացնելու նպատակով: Մնացածը առաջիկայում...»,- գրել է Արամ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որի հետ «Հանրապետություն» կուսակցությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում դաշինք էր կազմել, մասնավորապես հայտարարել էր. ««Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցության հետ երկար քննարկումների արդյունքում, որոշում է կայացրել Ազգային Ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով՝ սեփական տեսլականով և ծրագրերով։...
Երևանի ավագանու ընտրություններից հետո բարձր գնահատելով «Հանրապետություն» կուսակցության հետ «Լույս» դաշինքով համատեղ անցած ճանապարհը, կուսակցությունները կշարունակեն համագործակցությունը Երևանի ավագանիում «Լույս» խմբակցության շրջանակներում»։
Հարակից հրապարակումներ`
- «Լուսավոր Հայաստանը» միայնակ կմասնակցի ընտրություններին
- Բոլորս պետք է ջանքերը միավորենք, որ լինի քաղաքական ընտրություն. Արտակ Զեյնալյան
- ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ից
- ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել ԱԺ արտահերթ ընտրություն նշանակելու մասին
- Արամ Սարգսյան. Խորհրդարանն իմ վրա չի գալիս
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին