Արայիկ Հարությունյանը կառաջադրվի Շենգավիթ և Մալաթիա Սեբաստիա վարչական շրջաններում
Կրթության, գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Շենգավիթ և Մալաթիա Սեբաստիա վարչական շրջաններում։ Ազգային ժողովում լրագրողների այսօր այդ մասին հայտարարեց ինքը՝ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը։
«Կառաջադրվեմ այնտեղ, որտեղ նախորդ տարի առաջադրվել եմ և բավականին շատ ձայներ եմ հավաքել», - ասաց նախարարի պաշտոնակատարը։
Լրագրողները հետաքրքրվեցին «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակից, որտեղ, ըստ տարբեր խոսակցությունների, պատրաստվում են ընդգրկել Հանրապետականից դուրս եկած անձանց, Հարությունյանն ասաց, որ այս պահին դեռ այն պատրաստ չէ և պետք է սպասել։
«Մարդիկ հողմաղացներ են հնարում ու սկսում պայքարել դրանց դեմ։ Ես կոչ եմ անում սպասել, կհրապարակվի ցուցակը և հետո ինքներդ գնահատական կտաք՝ ինչ խաժամուժ է ընդգրկված դրանում»,- հավելեց Հարությունյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին