ԲԷՑ-ում շուրջ 150 աշխատակից կկրճատվի. Գարեգին Բաղրամյան
«Հայաստանի Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր ընկերությունում կատարված ուսումնասիրության արդյունքում առաջիկայում աշխատանքից կկրճատվի 150 աշխատող»,- այս մասին այսօր ՀՀ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման համակարգերի գործունեությունը, գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը։
Նա նշեց, որ ինքը օպտիմալացման մասին բազմիցս նշել է, իսկ կատարված օպտիմալացման արդյունքում խնայված միջոցները կուղղվեն սակագնի նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքներին. «Կրճատումով որևիցե ձև չի փոխվի կառույցի ծառայությունների մատուցման որակը»։
Քննարկմանը ներկա ՀԷՑ-ի տնօրեն Կարեն Հարությունյանն էլ հավելեց, որ աշխատանքից ազատված աշխատակիցները մեկ տարի ստանալու են աշխատավարձը 100 տոկոսով, իսկ հաջորդ տարին՝ 50 տոկոսով. «Սա ընկերության սոցիալական քաղաքականության առանցքային քաղաքականության պարտադիր բաղադրիչն է կազմում»։