Երվանդ Մանարյանին ՀՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչում շնորհվեց
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Երվանդ Մանարյանին ՀՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչում է շնորհվել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը և 28-րդ հոդվածը.
Հայ մշակույթի բնագավառում ունեցած ծանրակշիռ վաստակի համար Երվանդ Քրիստափորի Մանարյանին շնորհել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչում»,- ասված է հրմանագրում:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Որոշում կայացրեցի՝ Երվանդ Մանարյանին ժողովրդական արտիստի կոչում շնորհելու մասին
- Փաշինյանն այցելել է Երվանդ Մանարյանին
- Երվանդ Մանարյանը 94 տարեկան է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան