Խաղաղ քայլերթ և մոմավառություն՝ Թբիլիսիի Սբ. Նշան եկեղեցու մոտ
Վիրահայոց թեմի նախաձեռնությամբ նոյեմբերի 3-ին հավատացյալների խումբը արժանապատիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանի և սարկավագների առաջնորդությամբ քայլերթ է կատարել դեպի Թբիլիսիի խոնարհված Սուրբ Նշան (Սուրբ Նիկողայոս) եկեղեցի, որը հիմնադրվել է 1624 թվականին, այսօր կանգուն, սակայն վթարային վիճակում է:
Վիրահայոց թեմի հաղորդմամբ, մոմեր վառելուց, աղոթք բարձրացնելուց և շարականներ երգելուց հետո խաղաղ երթի մասնակիցները ավարտեցլ են խաղաղ գործողությունը՝ ափսոսանք հայտնելով հայոց պատմական եկեղեցու նման անմխիթար վիճակից:
17-րդ դարի կառույց Թիֆլիսի Սբ. Նշան (Սբ. Նիկողայոս) եկեղեցին ունեցել է ամբողջական ճարտարապետական տեսք: Եկեղեցուն կից արդեն 19-րդ դարի առաջին կեսից բացվել են արական և իգական, ինչպես նաև տիրացուական դպրոցներ:
Խորհրդային շրջանում, Թբիլիսիի մի շարք եկեղեցիների հետ մեկտեղ կնիքվել և փակվել է նաև Սբ. Նշան եկեղեցին: 1930 թ. եկեղեցին նորից վերադարձվել է համայնքին, սակայն 1931 թվականի մայիսի 3-ին կրկին փակվել: Եկեղեցու շենքը հարմարեցվել և ծառայեցվել է տարբեր նպատակնեով:
Սբ. Նշան եկեղեցուն մեծ վնաս են հասցրել նաև մի քանի անգամ տեղի ունեցած հրդեհները: Մինչև 2002 թ. հրդեհը, եկեղեցին տարբեր նպատակներով շահագործվելու պատճառով մշտապես փակ է եղել: Հրդեհից հետո անհամեմատ մեծացել է եկեղեցու վթարային գործոնը: Ջրի քայքայիչ ազդեցությունից նստվածքներ են առաջացել աղոթասրահի կենտրոնական հատվածում և հյուսիսային նախամուտքի մակերեսին: Գրեթե ամբողջությամբ ոչնչացել են նաև եկեղեցու որմնանկարները:
Սբ Նշան եկեղեցին ունեցել է նաև գերեզմանոց: 1970-ական թվականներին հյուսիսային հատվածում գտնվող տապանաքարերի մեծ մասն ասֆալտապատվել է: Տեսանելի էին մնացել միայն սակավաթիվ այն տապանաքարերը, որոնց հնարավոր չի եղել ասֆալտապատել փոքր-ինչ բարձր լինելու պատճառով:
Սուրբ Նշան Եկեղեցին, մշտապես լինելով Վրաց Ուղղափառ եկեղեցու հավակնությունների շրջանակներում,մինչև օրս չի վերադարձվում վիրահայ համայնքին: Եկեղեցին այսօր գտնվում է կանգուն, սակայն վթարային և անմխիթար վիճակում:
Հարակից հրապարակումներ`
- Թբիլիսիի սուրբ Նշան եկեղեցու բակի տապանաքարերը՝ աղբակույտի մեջ
- Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Թբիլիսիի հայկական պատմական և մշակութային ժառանգության
- Թբիլիսիի Սուրբ Նշան եկեղեցու տակի շինության մասը սեփականաշնորհվել է քաղաքացու կողմից
- «Մենք բացակա ենք ազգային բոլոր ճակատներում». Սուրբ Նշանի փլուզված նախասրահը հնարավոր չէ վերակառուցել
- Թբիլիսիում մասնակի փլուզվել է հայկական Սուրբ Նշան եկեղեցին
- Սուրբ Նշան եկեղեցում կիրականացվեն ամրակայման աշխատանքեր, իսկ հետագայում՝ վերականգնման
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան