Վաղարշակ Հարությունյանը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվելու հնարավորության մասին լուրերը
«Արմենպրեսը», հղում անելով իր իրազեկ աղբյուրներին, գրում է, որ որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանը պատրաստվում է առաջադրել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը։
Լրատվական գործակալությունը հավելում է, որ քաղաքական որոշումն այս հարցի շուրջ արդեն կայացված է՝ հաշվի առնելով, որ Հայաստանը ՀԱՊԿ ղեկավարությունը պետք է ստանձնի մինչև 2020 թվականը։
ճշտելու՝ անձամբ իրեն առաջարկ եղե՞լ է զբաղեցնելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թափուր պաշտոնը, Panorama.am-ի թղթակիցը խոսեց Վաղարշակ Հարությունյանի հետ։
Նախկին նախարարից նախ հետաքրքրվեցինք՝ արդյոք հաստատո՞ւմ է իր հնարավոր նշանակման մասին մամուլում շրջանառվող տեղեկությունը։
«Ես կադրային հարցերի վերաբերյալ որևէ մի մեկնաբանություն չեմ անում»,- ի պատասխան ասաց Վաղարշակ Հարությունյանը։
Իսկ գոնե առաջարկ եղե՞լ է՝ զբաղեցնելու նման պատասխանատու պաշտոն, հարց ուղղեցինք նախկին նախարարին, ով ծիծաղելով կրկնեց. «Իմ պատասխանը հետևյալն է, ես չեմ մեկնաբանում»։
Այլ հարցերի Հարությունյանը չցանկացավ պատասխանել։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը նահանջո՞ւմ է ՀԱՊԿ-ում. ով կստանձնի գլխավոր քարտուղարի պաշտոնը
- Հայաստանը չի կարողանա պահպանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը
- Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուներ ունի. Զոհրաբ Մնացականյան
- ՀԱՊԿ-ը բացատրել է Խաչատուրովի հրաժարականը
- Խաչատուրովն ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին