Մենք պետք է գնահատենք այն, ինչ Իրանի կողմից այս տարիներին արվել է մեր նկատմամբ. Սարգսյան
Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայ-իրանական սահմանի հնարավոր փակումը ծայրահեղ վտանգավոր է համարում։ Այս մասին նա հայտարարեց այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք իրավունք չունենք այս հարցում ենթարկվել որևէ մեկի կամքին ու թելադրանքին։ Իրանի հետ մեր հարաբերությունները պետք է լինեն միայն և միայն բարեկամական։ Մենք պետք է գնահատենք այն ամբողջը, ինչ Իրանի կողմից այս 30 տարիներին արվել է մեր նկատմամբ։ Սահմանը փակելը կնշանակի հարվածի տակ դնել մեր պետությունը։ Շատ վտանգավոր խաղ է գնում։ Միանշանակ պետք է հրաժարվել որևէ խնդրից, որը հակասություններ է բերելու հայ-իրանական հարաբերություններում»,- ասաց նա։
Ասուլիսին ներկա նախկին պատգամավոր Լյովա- Խաչատրյանն իր հերթին կարծիք հայտնեց, որ հայ-իրանական սահմանը չի փակվի, երկկողմ հարաբերությունները կմնան բարեկամական, ամեն բան նախկինի նման բնականոն ընթացք կունենա։
Ինչ վերաբերում է երկու երկրների հետ տնտեսական հարաբերություններին, ապա Լյովա Խաչատրյանը շեշտեց՝ նախ պետք է հասկանալ՝ ինչո՞ւ Իրանից վառելիք գնելը մեզ վրա ավելի թանկ պետք է նստի։
Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածուի հավանական նշանակմանը՝ Դեմկուսի նախագահը շեշտեց, որ սրանով Հայաստանն ապտակ ստացավ, որ չի կարողանում նշված պաշտոնում վստահելի կադր ներկայացնել։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտյան. Հայ-իրանական սահմանի դե ֆակտո հնարավոր փակման մասին Փաշինյանի հայտարարությունը աննախադեպ է
- Վարդան Ոսկանյան. Հայաստանի և Իրանի ընդհանուր սահմանը երբևէ գոյություն ունեցած հնագույներից է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին