Հայաստանը նահանջո՞ւմ է ՀԱՊԿ-ում. ով կստանձնի գլխավոր քարտուղարի պաշտոնը
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Tert.am-ին մեկնաբանել է Коммерсант-ի կողմից տարածված տեղեկությունն այն մասին, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, ամենայն հավանականությամբ, նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչն ու Հայաստանի կողմից թեկնածուի ներկայացման հարցը։
Աննա Նաղդալյանը նշել է, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը խորհրդակցությունների փուլում է ու քանի որ քննարկումները կոնֆիդենցիալ են, հավելյալ տեղեկություն չեն կարող տրամադրել։
«Հայաստանի համար առաջնային կարևորություն ունի քարտուղարության արդյունավետ գործունեությունը, և հենց դրան են ուղղված մեր ջանքերը»,- Tert.am-ին ասել է Աննա Նաղդալյանը:
«Քարտուղարության արդյունավետ գործունեության» կարևորումը բավական հետաքրքիր ձևակերպում է, ինչը որոշակիորեն կարող է հաստատել այն մտահոգությունները, որ Հայաստանը չի կարողանա պահպանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն ու այն իսկապես ռոտացիոն սկզբունքով կանցնի Բելառուսին, որի ներկայացուցչի անունն արդեն իսկ շրջանառվում է մամուլում։
Այսպիսով, Հայաստանը կարող է կորցնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իր թեկնածուին՝ Յուրի Խաչատուրովին, նոյեմբերի 2-ին աշխատանքից ազատելուց հետո, ում մանդատը պետք է շարունակվեր մինչև 2020թ.-ը։
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված 2018 թվականի հուլիսի 26-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Խաչատուրովի նկատմամբ դատարանը կիրառել էր այլընտրանքային խափանման միջոց ու ազատել նրան 5մլն դրամ գրավի դիմաց։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին