«Զվարթնոց» օդանավակայանը անվանափոխելու հետ կապված փարիսեցիություն
«Մշակույթի նախարարությունը հայտնել է իր դիրքորոշումը, որը բացասական է՝ «Զվարթնոց» օդանավակայանը անվանափոխելու Ազնավուրի անունով»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը:
Նա նշեց, որ հաշվի սոցցանցերում քննարկումները, առանձին հայտերը, որոնք ներկայացվել են անվանափոխման հետ կապված՝ անհրաժեշտություն առաջացավ հանրային քննարկում կազմակերպելու։
«Կարծիքներ են հնչում, թե ինչպես է որոշվելու հանրային քննարկման արդյունքում:
Նախ որոշում կայացնողը մշակույթի նախարարությունը չէ, այլև այլ գերատեսչություն, իսկ հանրային քննարկումը բաղկացած է լինելու 10-12 փորձագետներից, ովքեր կներկայացնեն իրենց կարծիքը, և հանրությունը, և այն մարդիկ, ովքեր հայտ են ներկայացրել, կարող են թե քննարկմանը հետևել և թե հարցեր ուղղել փորձագետներին, իսկ իրավասու գերատեսչությունն այնուհետև որոշում կկայացնի»,-ասաց Մակունցը։
Մինչ պաշտոնակատարը կրկնվում է, կրկնվենք և մենք՝ ովքեր չգիտեն ինչ է ինտերնետը, հարության մաս չեն կազմի, իսկ ովքեր ինտերնետից «հասկանում են» և ուզում են կարծիք հայտնել, կարող են լրացնել այս հայտաձևը: Ի դեպ, մի քանի անգամ կարող են լրացնել, քանի որ ընդունում է կարծիքներ նաև ֆեյք հասցեներից։
Մակունցը հայտնեց նաև, որ աշխարհագրական վերանվանումների հետ կապված որոշումներ կայացնող գերատեսչությունները տրանսպորտի նախարարությունը և քաղավիացիան են:
Մշակույթի նախարարի պաշտոնակատարը հավելեց, որ «Զվարթնոց»-ի հին շենքը նորահայտ հուշարձանների շարքում է և իրենց անմիջական պահպանման գոտում, ինչին ևս քաջատեղյակ ենք, քանի որ գիտենք որ կառույցները, որոնք մտցվել են պահպանման ցուցակ, որև կերպ դեռ որ չեն պահպանվում, քանի որ դրան գումար հատկացված չէ:
Ինչ էլ հիշեց:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքական բանտերում 6 ամսականը չլրացած երեխաներ կան
- Ռուբեն Բաբայանն առաջարկում է Ամիրյան փողոցը վերանվանել Շառլ Ազնավուրի անունով
- «Զվարթնոց» օդանավակայանը Շարլ Ազնավուրի անունով վերակոչելու թեմայով կլինի հանրային քննարկում
- «Զվարթնոցի» կլոր շենքն ու ևս 6 կառույց ստացել են պատմության անշարժ հուշարձանի կարգավիճակ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին