Արթուր Գևորգյան. «ԱԻԲԱ-ի կանոնադրության փոփոխություններից շատերը պարտավոր ենք ներառել ՀԲՖ-ում»
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը վերադարձել է Մոսկվայից, որտեղ կայացել է ԱԻԲԱ-ի հերթական կոնգրեսը և որի ժամանակ ընտրվել է ԱԻԲԱ-ի նոր ղեկավար: Մանրամասների մասին Գևորգյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում.
«Արդեն վերադարձել եմ Մոսկվայից, որտեղ անցկացվում էր ԱԻԲԱ-ի հերթական կոնգրեսը և որի ժամանակ ընտրվեց ԱԻԲԱ-ի նոր ղեկավարը։ Կար երկու թեկնածու՝ գործող ժամանակավոր նախագահ Գաֆուր Ռախիմովը և հայտնի բռնցքամարտիկ Սերիկ Կոնակբաևը։ 137 ձայնից Գաֆուր Ռախիմովը ստացավ 86 ձայն և դարձավ ԱԻԲԱ-ի նախագահ։
Ի սկզբանե Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան եղել է այն 20 ֆեդերացիաների թվում, որոնք տվել են իրենց ստորագրությունն ի օգուտ Ռախիմովի։ Համաժողովի ժամանակ տեղի ունեցավ մի շարք փոփոխություններ ԱԻԲԱ-ի կանոնադրության մեջ, որի հետ կապված առաջիկա արտահերթ համաժողովի ժամանակ կտեղեկացնեմ։
Ի դեպ այդ փոփոխություններից շատերը պարտավոր ենք ներառել ՀԲՖ կանոնադրության մեջ։ Օրակարգը լիարժեք պարզ լինելուց հետո կտեղեկացնեմ Ձեզ համաժողովի օրվա, վայրի և ժամի մասին»,- գրել է Արթուր Գևորգյանը։