Դավիթ Տոնոյանը քարոզարշավին չի մասնակցի
«Եկեք երկու օր սպասենք, որովհետև կարող են լինել որոշակի քաղաքական պայմանավորվածություններ, որոնց մասին ես ուղղակի տեղյակ չեմ: Բայց կարծում եմ՝ ես մեկ անգամ արտահայտվել եմ՝ իմ սկզբունքային մոտեցումն այն է, որ Հայաստանը պետք է շարունակի ՀԱՊԿ-ում իր պաշտոնավարումը»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը։
Նրա խոսքով՝ նորմատիվ իրավակարգավորում կա ՀԱՊԿ-ում, պետք է որոշում կայացվի երկրի ղեկավարների կողմից:
Լրագրողների հարցին՝ թե ՀՀ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրվելու՞ է պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը, Դավիթ Տոնոյանը պատասխանեց, որ տեղյակ չէ։
Անդրադառնալով սահմանային իրավիճակին, նա նշեց, որ վերջին շրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածությունը զգալիորեն նվազել է։
«Դուշանբեի պայմանավորվածություններից հետո սահմանային լարվածությունը նվազել է։
Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման նպատակով հաստատված օպերատիվ կապը շարունակում է գործել երկկողմանի։ Երբ հրադադարի ռեժիմի խախտումներ են տեղի ունենում, այդ կապով կողմերին տեղեկացնում են կատարվածի մասին։ Մեզ կամ ադրբեջանական կողմին մտահոգող դեպքերի, շարժի, գործողությունների ինժեներական աշխաանքների դեպքում մենք ահազանգում ենք, որ դադարեցնեն»։
Լրագրողները նախարարի պաշտոնակատարից հետաքրքրվեցին նաև ռազմագերիներին փոխանակելու հետ կապված հարցից, ինչին ի պատասխան նա ասաց, որ Ադրբեջանի կողմից պաշտոնապես նման առաջարկ չի եղել, բացի այդ ՀՀ-ում ռազմագերիներ չկան. «Արցախում դատապարտված ադրբեջանցի քաղաքացիները դատապարտված են հանցագործության համար: Հայաստանում և Արցախում ռազմագերիներ չկան»։
Ինչ վերաբերում է առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին, Տոնոյանն ասաց. «Հաշվի առնելով այն, որ զինված ուժերը պետք է բոլոր քաղաքական գործընթացներից դուրս լինեն, կարծում եմ, որ պաշտպանության նախարարի՝ որևիցե մի կուսակցության մեջ ներգրավվելը այնքան էլ ճիշտ չէ»։
Նա նշեց նաև, որ քարոզարշավին չի մասնակցի. «Պետք է ապահովեն ԶՈւ դուրս լինելը բոլոր քաղաքական գործընթացներից»։
Հարակից հրապարակումներ`
- Ցոլակյանը ՔՊ ցուցակով կառաջադրվի Շիրակում
- Արայիկ Հարությունյանը կառաջադրվի Շենգավիթ և Մալաթիա Սեբաստիա վարչական շրջաններում
- Ադրբեջանական բանտերում ողջ հայ ռազմագերիներ կան.Ռոման Բալայան
- Ռազմագերիների առկայության վերաբերյալ տեղեկություն ԿԽՄԿ-ն կողմերից չի ստացել
- ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերուն
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին