Փարիզում սպասվող Թրամփ-Պուտին հանդիպումը տեղի չի ունենա Մակրոնի պատճառով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ամբողջական ֆորմատով սպասվող հանդիպումը Փարիզում տեղի չի ունենա, հայտնել է kommersant-ը։
Նշվում է, որ այդ հանդիպման չեղարկումը տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պատճառով, քանի որ վերջինս չի ցանկացել, որ ռուս-ամերիկյան գագաթնաժողովը ստվերի Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումները։
Մակրոնը Մոսկվային ու Վաշինգտոնին խնդրել է Փարիզում բանակցություններ չանցկացնել՝ Ելիսեյան պալատի կազմակերպած միջոցառումները չստվերելու համար։
Նշենք, որ Փարիզում Պուտին-Թրամփ հանդիպման մասին հայտարարվել էր, երբ վերջերս ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը Մոսկվայում էր։ Նոյեմբերի 11-ին կայանալիք միջոցառումներին սպասվում է ավելի քան 80 երկրների ղեկավարների մասնակցություն, որոնց թվում է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան