Լավրովն Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները ոչ լեգիտիմ է որակել
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները բացարձակապես ոչ լեգիտիմ են։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։
Նա նաև նաև նշել է, որ այդ սահմանափակումները կոպտորեն խախտում են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշումները։
Լավրովը հավելել է, որ ձևաչափերը, որոնցում հայտարարվում և իրականացվում են Իրանի դեմ պատժամիջոցները, չեն կարող խոր հիասթափություն չառաջացնել։
«Վերջնագրերի և միակողմանի պահնաջների հիման վրա քաղաքականություն վարելը մեր դարաշրջանում հազիվ թե թույլատրելի է»,- հայտարարել է նա։
Ավելի վաղ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ ամերիկյան պատժամիջոցները կարող են հետևանքներ ունենալ հենց ԱՄՆ-ի համար։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը հայտնել է Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների նպատակը
- Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների տակ են հայտնվել փակված բանկն ու խորտակված նավը