Քաղաքական 11:37 06/11/2018 Հայաստան

Իրանը Հայաստանին միանշանակորեն ամերիկամետ պետություն չի համարում. իրանագետ

Հեղինակ` Անի Ղազարյան

Օրերս ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների և աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով հայ-իրանական սահմանը դե ֆակտո ամեն պահի կարող է փակվել։

Փաշինյանի այս հայտարարությունը լայն արձագանք էր գտել ինչպես սոցցանցերում, այնպես էլ փորձագիտական շրջանակներում, քանի որ խիստ ռեալ էր համարվել նմանօրինակ հայտարարությունից հետո Հայաստանի նկատմամբ Իրանի վերաբերմունքի կտրուկ փոփոխությունը։

Panorama.am-ի թղթակիցը թեմայի շուրջ խոսեց իրանագետ Արտյոմ Տոնոյանի հետ՝ տեղեկանալու՝ արդյոք ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կողմից սահմանի հնարավոր փակման մասին հայտարարությունից հետո Իրանը Հայաստանին ամերիկամե՞տ է դիտարկում և փոխե՞լ է արդյոք բարեկամական վերաբերմունքը։

Վերջինս նշեց, որ Իրանը Հայաստանին միանշանակորեն ամերիկամետ պետություն չի համարում։

«Մինչ այս պահը եղած ուղերձներից դատելով՝ նման դիրքորոշում իրանական կողմից չկա։ Ավելին ասեմ, ամերիկամետ լինելու վերաբերյալ մեսիջներ կան Ադրբեջանի հասցեին։ Հայաստանի նկատմամբ նման միտում չկա։ Ըստ էության՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության համատեքստը խիստ հասկանալի է եղել Իրանի համար։ Որքանով ես եմ  հետևում, իրանական կողմից որևէ բացասական արձագանք, հայտարարություն չի եղել։

Զուտ համատեքստի խնդիր է։ Այսինքն՝ նա խոսում էր արևելքից և արևմուտքից առկա Հայաստանի փակ սահմանների և հայ-իրանական սահմանի՝ դե ֆակտո փակման մասին»,- ընդգծեց Արտյոմ Տոնոյանը։

Իրանագետի համոզմամբ՝ հայ-իրանական սահմանի փակումը Հայաստանի համար ամենաանցանկալի սցենարը կարող է լինել։ Սահմանի հնարավոր փակում, ըստ իրանագետի, կարող է լինել միայն արտակարգ իրավիճակներում, ինչպես օրինակ, պատերազմական վիճակն է։

«Միաժամանակ, պետք է աչքի տակ ունենալ բոլոր հնարավոր սցենարները։ Եթե, Աստված մի արասցե, Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական գործողություններ տեղի ունենան, պետք է հասկանալ այն ամենը, ինչը կարող է վտանգավոր լինել Հայաստանի համար։ Իհարկե, ցանկալի կլիներ, որ չխոսվեր սահմանի փակման հավանականության մասին»,- ամփոփեց Արտյոմ Տոնոյանը։

Մեր կողմից հավելենք, որ զուտ վիզուալ առումով վերջին շրջանում իրանցիների թիվը Երևանում էականորեն նվազել է, և տեսակետ կա, որ դրա պատճառը կարող է Իրանի զգուշավորությունը լինել՝ ճշգրտումների այս ժամանակահատվածում իր քաղաքացիներին հնարավորինս հետ պահել Հայաստան այցելություններից։

Պարզելու՝ իսկապե՞ս իրանցիների թիվը վերջին շրջանում նվազել է, և եթե այո, որոնք են հնարավոր պատճառները, Panorama.am-ի թղթակիցը գրավոր հարցում ուղարկեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն։ Օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունից նաև հետաքրքրվեցինք՝ կա՞ն արդյոք վիճակագրական տվյալներ իրանցիների ելքերի և մուտքերի վերաբերյալ՝ նախորդ տարվա նույն  ժամանակահատված համեմատությամբ։

Դեսպանատնից մեզ պատասխանեցին, որ իրենք վիճակագրական տվյալներ չունեն, օգտվում են ՀՀ զբոսաշրջության կոմիտեի տրամադրած տվյալներից։

Ինչ վերաբերում է իրանցիների թվաքանակի նվազելու մասին հարցին, դեսպանատնից հերքեցին, որ նման բան կա, նշեցին, որ իրենք նմանօրիանկ դիտարկումներ չունեն։ Իրանցի այն գործարարները, որոնք տարիներ շարունակ աշխատում են Հայաստանում, ըստ դեսպանության, շարունակում են իրենց բնականոն գործունեությունը ծավալել։ Ինչ վերաբերում է իրանցի զբոսաշրջիկկների թվի նվազեցմանը, դեսպանատնից դա բնականոն որակեցին՝ նշված հանգամանքը պայմանավորելով սեպտեմբերի վերջից Իրանում մեկնարկած ուսումնական տարով, ինչպես նաև եղանակային պայմաններով։ Դիվանագիտական ներկայացուցչությունից հույս հայտնեցին, որ գարնանը՝ Նովրուզ Բայրամի ժամանակաշրջանում, Հայաստան կրկին մեծ թվով իրանցիներ կժամանեն։

Այսպես, թե այնպես՝ արևելյան, թե արևմտյան Արևելքը Հայաստանում ներկա է՝  վերջին ամիսներին Հայաստանում զգալիորեն աճել է հնդիկների թիվը։ Թե ինչով է սա պայմանավորված, նախ ճշտեցինք ՀՀ արտգործնախարարությունից։ Արտաքին գերատեսչությունից մեր գրավոր հարցմանը պատասխանեցին, որ   ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 16-ի N1435-Ն որոշմամբ՝ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիները 2017 թվականի նոյեմբերի 22-ից սկսած ՀՀ մուտքի արտոնագրեր կարողանում ենք ձեռք բերել ՀՀ սահմանային անցակետերում, ինչպես նաև «Էլեկտրոնային վիզա» համակարգի միջոցով:

Այս հանգամանքն էականորեն նպաստել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետություն այցելությունների քանակի շեշտակի աճին. Ըստ այդմ՝ 2016 թվականին Հնդկաստանի Հանրապետության 3204 քաղաքացի է ստացել ՀՀ մուտքի արտոնագիր, 2017 թվականին՝ 10642, իսկ 2018 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում՝ 28659:

Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության դեսպանատնից ևս մեզ պատասխանեցին, որ հատկապես մուտքի արտոնագրերի տրամադրումից հետո Հայաստանը հնդիկների համար բավական գրավիչ զբոսաշրջային ուղղություն է հանդիսանում։ Բացի այդ՝ ավելի ու ավելի մեծ թվով հնդիկ ուսանողներ են ցանկություն հայտնում պրոֆեսիոնալ կրթություն ստանալ Հայաստանում՝ հատկապես բժշկական համալսարաններում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}