19-ամյա ֆրանսիացին դարձել է աշխարհի ամենաթանկ խաղացողը
ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի 19-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն CIES Football Observatory վերլուծական ընկերության վարկածով աշխարհի ամենաթանկ խաղացողն է։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, ընկերությունը Մբապեին գնահատել է 216,5 միլիոն եվրո։ Երկրորդ տեղում է անգլիացի Հարի Քեյնը «Տոտենհեմից», գնահատվել է 197,3 մլն եվրո, երրորդ տեղում է բրազիլացի Նեյմարը, գնահատվել է 197 միլիոն եվրոյով։ «Բարսելոնայի» հարձակվող Մեսսին վեցերորդն է (170,6 միլիոն եվրո)։
CIES Football Observatory վերլուծաբանները ֆուտբոլիստների արժեքը գնահատելիս՝ էքսկլյուզիվ ալգորիթմ են կիրառել. հաշվի են առել տարիքը, դիրքը, որքան հաճախ են հանդես գալիս ակումբներում և ազգային հավաքականներում (դաշտում հայտնվել և գոլեր), ակումբների և հավաքականների հաջողությունները, առաջնության մակարդակը։
ՊՍԺ-ն գնել է Մբապեին 180 միլիոն եվրոյով։ Նա Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել է 2018 թվականի Աշխարհի առաջնության չեպիոն։ ԱԱ-2018-ի գնահատականով, նա ճանաչվել է լավագույն երիտասարդ խաղացող։