Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է հանձնաժողով
ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, հայ աշխարհահռչակ ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով:
Հանձնաժողովի նախագահը ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն է, հանձնաժողովի կազմում են՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գ. Ղազարյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զ. Մնացականյանը, ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կ. Բրուտյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Հ. Սիմիդյանը, ՀՀ սրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը, ՀՀ նախագահի խորհրդական Հ. Գասպարյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Տ. Վիրաբյանը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Ա. Կիրակոսյանը, ՀՀ առաջին փոխվարչապետի օգնական Դ. Կարապետյանը, Մայր աթոռ սուրբ Էջմիածնի լուսարարապետ Հովհան եպիսկոպոս Հակոբյանը, Հայաստանի ազագային օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչ Գ. Բոլշիկյանը և Յուրի Վարդանյանի բարեկամ Կ. Օհանյանը:
Հիշեցնենք, որ Յուրի Վարդանյանը մահացել է նոյեմբերի 2-ին՝ ԱՄՆ-ում, 62 տարեկան հասակում։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ
- Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Յուրի Վարդանյանի ընտանիքին
- Սերժ Սարգսյան. Երջանիկ եմ, որ Յուրիին անձամբ ճանաչելու հնարավորություն եմ ունեցել
- Յուրի Վարդանյանի հաջողությունները բարձրացնում էին մեր ազգային ոգին և բնավորություն ու կամք կոփում. Արմեն Սարգսյան
- Սերունդների համար Յուրի Վարդանյանը կմնա մարդ, ով Հայաստան էր բերում մարզաշխարհի ոսկե պարգևները. Արա Բաբլոյան
- Մահացել է Յուրի Վարդանյանը