Ինչու Վիկտորա Բեքհեմը չի միացել Spice Girls-ին
Spice Girls փոփ խմբի նախկին անդամ, ձեռնարկատեր Վիկտորա Բեքհեմը պատմել է, որ չի միացել վերակազմավորված երաժշտական խմբին և 2019 թվականի համերգային շրջագայությանը «բիզնեսի պարտավորությունների պատճառով»։
«Spice Girls-ը շատ կարևոր մաս էր իմ կյանքում, և ես ցանկանում եմ իմ աղջիկներին մեծ սեր ու երջանկություն իրենց ելույթների մեկնարկի առիթով։ Գիտեմ, որ նրանք հիանալի շոու կկազմակերպեն, երկրպագուները՝ անցյալի և այժմյան, հիանալի ժամանակ կանցկացնեն»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ ասել է Վիկտորիա Բեքհեմը։
Վիկտորիա Բեքհեմը, ով ունի բազմամիլիոնանոց բիզնես նորաձևության ոլորտում, նախապես հայտարարել էր, որ չի պատրաստվում համերգներ տալ և կզբաղվի նորաձևությամբ։
Վերակազմավորված Spice Girls-ի համերգները մեկնարկելու են 2019 թվականի հունիսի 1-ից։ Խումբը ստեղծվել է 1994 թվականին։ 18 տարվա գործունեության ընթացքոմ խմբի երգերը գլխավորել են հիթ-շքերթները 11 անգամ։ Վաճառվել է խմբի ավելի քան 40 միլիոն ալբոմ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան