Երևանի կենդանաբանական այգու զեբրը կոտրել է ոտքը
Երևանի կենդանաբանական այգու զեբրը թաց գրունտի վրա սահել է և կոտրել աջ ազդրը: Կանդանաբանական այգուց հայտնում են, որ դեպքը եղել է այսօր՝ 16:30-ի շրջանում: Ժամը 16:00 խնամողը կեր է տվել կենդանուն, զեբրը նորմալ մոտեցել է կերակրամանին, որից հետո խնամողը անցել է մյուս կենդանիների ազատավանդակներ: Հետո վերադարձել է ջուր տալու զեբրին և նրան հայտնաբերել գետնին:
Այժմ Կենդանաբանական այգու մասնագետները խորհրդակցում են տարբեր, այդ թվում նաև արտասահմանյան մասնագետների հետ, հասկանալու համար, թե ինչպես կարելի է վերականգնել կենդանու առողջությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին