Ժամը 20։00–ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 294 դատապարտյալ
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը շարունակում է ներկայացնել քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակվածների թվաքանակը:
Այսօր՝ ժամը 20:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 294 դատապարտյալ:
1. «Նուբարաշեն» ՔԿՀ – 16
2. «Արթիկ» ՔԿՀ – 24
3. «Վանաձոր» ՔԿՀ – 2
4. «Վարդաշեն» ՔԿՀ – 42
5. «Գորիս» ՔԿՀ – 5
6. «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ – 12
7. «Հրազդան» ՔԿՀ - 24
8. «Աբովյան» ՔԿՀ – 20
9. «Սևան» ՔԿՀ – 80
10. «Կոշ» ՔԿՀ – 38
11. «Արմավիր» ՔԿՀ – 31
Նշենք, որ այսօրվանից ուժի մեջ է մտել «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքը:
Հարակից հրապարակումներ`
- Համաներվածների թիվը՝ ժամը 18:00-ի դրությամբ
- Համաներմամբ արդեն ազատ է արձակվել 81 անձ
- Համաներման մասին օրենքն ուժի մեջ կմտնի վաղվանից