ԲԱՑ ՆԱՄԱԿ. Տրանսպորտի նախարարությունը ստում է
««Արաքսիս Ինժեներինգը» որևէ առնչություն չունի «Ինժեներական քաղաքի» հետ»,-երեկ նման հայտարարություն տարածեց տրանսպորտի, կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը` արձագանքելով Panorama.am-ի «Հանուն նախարարի բիզնեսի զարգացման ծրագիրն ու միջգերատեսչական գզվռտոցը» հրապարակմանը:
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` e-draft.am-ում հասանելի է Կառավարության որոշման նախագիծը։
Ըստ նախագծի, ինչպես երեկ նշվել էր, «Ինժեներական քաղաք»-ի ստեղծման ծրագրի իրականացման համար նախատեսվում է մոտ 21.2 մլն ԱՄՆ դոլարի չափով ներդրում, ընդ որում` ընդհանուր ծախսերի 50%-ը (մինչև 10.5 մլն ԱՄՆ դոլար) նախատեսվում է համաֆինանսավորել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` Համաշխարհային բանկի «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքներ» վարկային ծրագրի միջոցով, մնացած 50%-ը` «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի և կոնսորցիումի /ներառում է «Նեյշնլ Ինսթրումենթս ԷյԷմ» ընկերության կողմից ծրագրի շուրջ համախմբված 14 ինժեներական ընկերություններ/ կողմից:
«Նեյշնլ Ինսթրումենթս»-ի կայքում նշված են գործընկեր 14 հայկական ընկերությունները, որոնց թվում է, նաև ««Արաքսիս Ինժեներինգը»:
«Լրատվամիջոցներում մեջբերվող «Արաքսիս ինժեներինգ» ընկերությունը որպես շահառու ներկայացնելու փորձերը ևս բացարձակ անհիմն են, որովհետև ընկերությունը «Ինժեներական քաղաք» նախագծի հետ որևէ կապ չունի, և այս տարվա մայիսի 22-ից «Արաքսիս Ինժեներինգը» դադարեցրել է գործունեությունը»,-նշված էր նախարարության տարածած պարզաբանման մեջ:
Պարզվում է, այս պարագայում էլ տարածած տեղեկատվությունը ճիշտ չէ: Ըստ պետռեգիստրի պաշտոնական տվյալների նախարարին պատկանող ընկերությունը գործում է և լուծարման մեջ չի գտնվում:
Այսպիով՝ պարոն նախարարություն, մինչև լրատվամիջոցներին անուն կպցնելը, մինչև մեզ անհասկանալի ինչ-ինչ ֆեյքեր հիշատակելը, գոնե այնքան գործ արեք, որ երբ պատասխանում եք՝ լուծարվել է, մի հատ ստուգեք՝ բարեխիղճ լրատվամիջոցը արդյո՞ք այդ տվյալը ևս չի կարող ստուգել:
Մի չափեք ձեր արշինով՝ գործ արեք, գործ:
Նախարարի ընկերությունը չի լուծարվել: Այսպիսով՝ մեր նախորդ հարցը, որին դուք վիրավորական արձագանքներ տվեցիք, ուժի մեջ է:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան