Օտար լեզու սովորելու լավագույն տարիքը
Օտար լզվի տիրապետելու ամենաշատ շանսերն ունեն նրանք, ովքեր ուսուցումը սկսել են 10 տարեկանում։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, պարզել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի մասնագետները։ Հետազոտությունը հրապարակվել է Cognition ամսագրում։
Գիտնականները մշակել են տեղեկատվության անալիզի համակարգչային մոդել, որը հավաքվել է տարբեր ազգության և տարիքի՝ 10-ից 70 տարեկան, 670 հազար մարդուց։ Արդյունքում պարզվել է, որ օտար լեզվի քերականությունը լավագույն կերպով յուրացվում է մանկության և անչափահաս տարիքում։ Ընդ որում 18 տարեկանից հետո արագ սովորելու ունակությունը պահպանվում է, սակայն լեզուն կրողի մակարդակի հասնելն ավելի բարդ է դառնում։
Հետազոտողները նշում են, որ այս օրինաչափությունը բացատրվում է ինչպես կենսաբանական, այնպես էլ սոցիալ-մշակութային գործոններով, որոնք ազդում են անհատի զարգացման վրա։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները