Beeline-ը երկարաձգում է «Ռոումինգ փաթեթ» ծառայության գործողության ժամկետը
Beeline-ը հայտարարում է «Ռոումինգ փաթեթ» ծառայության գործողության ժամկետի երկարաձգման մասին: Գտնվելով ռոումինգում՝ Beeline-ի բջջային կապի կանխավճարային և հետվճարային բաժանորդները մինչև 28․02․2019 թ. ներառյալ կարող են շահավետ սակագներով ընդունել բոլոր մուտքային զանգերն ու զանգեր կատարել դեպի Հայաստան, տեղական ուղղություններով, ինչպես նաև օգտվել բջջային ինտերնետից:
Beeline Հայաստան հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ զանգերի արժեքը ծառայության շրջանակում կազմում է 150 դր/րոպե, իսկ ինտերնետը հասանելի է 10 դր/ՄԲ սակագնով։
«Այս տարի մենք թարմացրել ենք «Ռոումինգ փաթեթ» ծառայությունը, և հիմնական շեշտը դրվել է ինտերնետի արժեքի վրա։ Մեր ստացած հետադարձ կապը վկայում է այն մասին, որ այս ծառայությունը սիրվեց բաժանորդների կողմից։ Այժմ մենք ուրախ ենք երկարաձգել դրա տևողությունը, որպեսզի մեր բոլոր բաժանորդները, ովքեր ամանորյա տոները դիմավորելու են արտասահմանում, կարողանան օգտվել այս հարմար և շատ շահավետ առաջարկից», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Ռոումինգ փաթեթ» ծառայությունը գործում է Եվրոպայի բոլոր երկրներում, ԱՄՆ-ում, Կանադայում, ինչպես նաև, Եգիպտոսում, ԱՄԷ-ում, Շրի Լանկայում, Իրանում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Իսրայելում, Չինաստանում և Թուրքիայում՝ այդ երկրների ցանկացած օպերատորներին միանալիս։
«Ռոումինգ փաթեթ» ծառայությունը միացնելու համար կանխավճարային բաժանորդները պետք է հավաքեն *255# հրահանգը։ Օրվա ընթացքում օգտագործած ծավալի մասին տեղեկություն կարելի է ստանալ *215# հրահանգով։ Հետվճարային բաժանորդները կարող են ծառայությունը ակտիվացնել *245# հրահանգով։
Beeline-ի հաճախորդները ռոումինգում ցանկացած երկրից կարող են անվճար զանգահարել բաժանորդների սպասարկման կենտրոն +374 8000 0612 համարով։ Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ այցելելով մոտակա Beeline գրասենյակ:
Հարակից հրապարակումներ`
- Վարդենիսում Beeline-ը կտրամադրի մինչև 100 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետ
- Beeline-ը 30% քեշբեք կտրամադրի «Ավտոմատ վճարում» ծառայություններից օգտվողներին
- Beeline-ի ղեկավարը մասնակցել է ենթակառուցվածքային խնդիրներին նվիրված 9-րդ ազգային կոնֆերանսին
- Ստեփանավանում այժմ հասանելի է Beeline-ի մինչև 100 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետ
- Beeline-ը կտրամադրի իր տվյալների կենտրոնի հնարավորությունները «Քոլոքեյշն» ծառայության շրջանակում
- Beeline-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը հայտարարում են պրոդուկտի մշակման ճամբարի մեկնարկի մասին
- Beeline-ը կիսվել է արտադրական պրակտիկաների իր երկարամյա փորձով
- Beeline Ստարտափ Ինկուբատորն ամփոփել է երկրորդ ինկուբացիոն ցիկլի ընթացիկ արդյունքները
- Beeline-ում մեկնարկել է Huawei Y6 Prime սմարթֆոնների վաճառքի ակցիա
- Beeline-ը գործարկել է «Վիրտուալ ԱՀԿ» ծառայությունը՝ կորպորատիվ հաճախորդների համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան