Facebook-ն ԱՄՆ ընտրություններից առաջ արգելափակել է տասնյակ հաշիվներ
Facebook ընկերությունը ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններից առաջ, որը տեղի է ունենում այսօր, արգելափակել է տասնյակ հաշիվներ, որոնք կասկածվում են օտարերկրյա պետությունների հետ կապի մեջ։ Այս մասին ասվել է սոցիալական ցանցի հաղորդագրության մեջ, գրել է Gazeta-ն։
Նշվում է, որ սոցիալական ցանցի ղեկավարությանն են դիմել ԱՄՆ իրավապահ մարմինների աշխատակիցներն ու հայտնել տարօրինակ ակտիվությամբ հաշիվների մասին, որոնք կարող են կապված լինել օտարերկրյա կազմակերպությունների հետ։
Նախորդ հետաքննությունը բացահայտել էր Facebook-ի մոտ 30 և Instagram-ի մոտ 85 հաշիվներ, որոնք կարող էին մասնակցել համակարգված գործողությունների։ Այս հաշիվներն անմիջապես արգելափակվել էին։ Նշվում է, որ Facebook-ի արգելափակված գրեթե բոլոր հաշիվները ռուսերեն կամ ֆրանսերեն են եղել, իսկ Instagram-ինը՝ անգլերեն։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան