Շանթ Հարությունյանն ազատության մեջ է
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանն արդեն ազատության մեջ է։
«Համաներման գործընթացը սկսվել է քրեակատարողական հիմնարկներում, Շանթ Հարությունյանն այժմ ազատության մեջ է»,- Panorama.am-ը տեղեկացավ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից։
Հիշեցնենք, որ Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակի առթիվ հայտարարված համաներման օրենքը ուժի մեջ է մտել այսօրվանից։ Համաներումը տարածվելու է 6500 շահառուի վրա։
2014 թ. հոկտեմբերի 17-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման: Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով»:
Հարակից հրապարակումներ`
- Վերջապես Շանթ Հարությունյանը բանտից ազատ կարձակվի. Շահեն Հարությունյան
- Շանթ Հարությունյանին բանտից հանելու համար պետք է ուժային գործողություն ծավալել. վարչապետի թեկնածու
- Շանթ Հարությունյան. Եթե Փաշինյանը չի միջամտել, էդ ո՞նց եղավ, որ Մարտի 1-ի գործը բացեցին
- Շանթ Հարությունյան. Փաշինյանը նուրբ մանիպուլյացիայի է դիմում
- Շանթ Հարությունյանը Փաշինյանին կոչ է անում համաներում անել
- Շահեն Հարությունյան. Շանթ Հարությունյանը պետք է ազատ արձակվի քաղաքական հայտարարությամբ
- «Շանթ Հարությունյանի սահմանափակ պատասխանը բանտից վարչապետ Նիկոլ Փաշինյանին»
- Արման Թաթոյանն այցելել է Շանթ Հարությունյանին
- ՔԿՀ-ում տեղի է ունեցել առանձնազրույց Շանթ Հարությունյանի հետ. ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան