Դուք սա չեք կարդացել
Սկզբունքորեն՝ մենք այս պահին ԱԺ չունենք ու պատգամավորները աշխատում են «պարտքով»՝ մինչև նոր ԱԺ ընտրվի: Թե նոր խորհրդարանն ինչպիսին կլինի, ինչ դեր կխաղա, ինչ պատմություն կունենա ու ինչ տեղ կզբաղեցնի պատին՝ պարզ կլինի հետո:
Հիմա՝ պտույտ մը Ազգային ժողովի շենքում՝ հնարավորինս բացատրական մեկնաբանություններով:
Կարծում ենք՝ միանգամայն ավելորդ տեղ է՝ Ազգային ժողոում պիտի լինի նիստերի դահլիճ ու սենյակներ: Ավելորդ խոսակցություններ պետք չեն ))
Օ, այս տեղի մասին ամենայն վստահությամբ կարող ենք պնդել՝ սա միակ տեղն է, ուր ԲՈԼՈՐԸ լինում են ամենայն սիրով:
Չգիտեմ, մտածեք....
Սա իհարկե այն միջանցքներն են որտեղ վազվզում են լրագրողները՝ պատգամավորից որևէ մեկնաբանություն «թռցնելու» ակնկալիքով: Ի դեպ՝ միշտ զարմացրել է պատգամավորների քայլքի արագությունը:
Կարմիր ուղեգորգը՝ հնարավոր անկումը փափկեցնելու համար է:
Կարծում ենք՝ սա ակնառու ակնարկ է այն մասին, որ նոր ԱԺ-ում դռնփակ նիստեր չեն լինելու:
Ծեփող բանվորը փակում է ՔՊ+ԲՀԿ անավարտ գրառումները:
Այս լուսանկարում զարմանալին իհարկե արկղերը չեն՝ մարդիկ տարիներով օրենքներ են գրել, պիտի տանեն դրանք տուն, որ ինչ-որ կերպ ապահովեն օգտագործումը... զարմանալին հատակն է՝ ինչո՞ւ է մաշված ուղեգորգի տակը:
Սա կարելի է համարել առաջարկ՝ եթե անվտանգությունը պահանջում է, որ ԱԺ-ում աշխատեն նարնջագույն վերնահագուստով, ապա նույնը պիտի պահանջել պատգամավորներից. Նոր հիթ. ու ոչ մի ավելորդ հրապարակում, թե ով ինչ կոստյում է հագել:
Իսկ սա այն տեղն է, որտեղով անցնելիս յուրաքանչյուր պատգամավոր մտածում է՝ կանցնե՞մ կրկին նոր տարում...
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան