Ուկրաինացի պատգամավորը Չեխիայում փորձել է գնումեր անել կեղծ եվրոներով
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Անդրեյ Լոզովիյին բռնել են, երբ վերջինս փորձել է Չեխիայում գնումներ կատարել կեղծ եվրոներով։ Այս մասին պատգամավորը տեղեկացրել է իր ֆեյսբուքի էջում, գրում է Lenta-ն։
Միջադեպը տեղի է ունեցել Պրահայի օդանավակայանում։ Լոզովիյի խոսքերով, Duty Free-ից փորձել է նվեր գնել մոր համար, սակայն դրամարկղում հայտնաբերվել է, որ եվրոները կեղծ են։
Պատգամավորին տեղափոխել են ոստիկանության մոտակա բաժանմունք, որտեղ նրան պահել են 8 ժամ։
Նշվում է, որ Չեխիա մեկնելուց առաջ պատգամավորի օգնականը Կիևի արժույթի փոխանակման կետերից մեկում է ձեռք բերել եվրոները։Նշվում է, որ իմանալով տեղի ունեցածի մասին՝ օգնականը գնացել է այդ փոխանակման վայր, սակայն «փոխանակողն» այնտեղ չի եղել։ Հանցագործներին փնտրում է ուկրաինական ոստիկանությունը։ Պատգամավորին ճանաչել են տուժող ու բաց թողել։