ԱԳՆ. Իրականացվում է ՀՀ-ի վրա Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքների ուսումնասիրություն
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ներկայացնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությունն Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների առնչությամբ։
ԱԳՆ մամուլի ծառայության ներկայացրած մեկնաբանության մեջ ասված է.
«Ուշադրությամբ հետևում ենք այս ուղղությամբ տեղի ունեցող զարգացումներին և մշտական կապի մեջ ենք այս գործընթացում ներգրավված բոլոր կողմերի հետ: Մենք հստակորեն ներկայացնում ենք մեզ հուզող հարցերը և մտահոգությունները: ՀՀ-ի համար ԻԻՀ-ի հետ ավանդական բարիդրացիական հարաբերությունները կենսական նշանակություն ունեն:
Այժմ իրականացվում է Հայաստանի վրա Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքների համապարփակ փորձագիտական ուսումնասիրություն:
Հարակից հրապարակումներ`
- Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների տակ են հայտնվել փակված բանկն ու խորտակված նավը
- Որքանով ԱՄՆ-ն ըմբռնումով կմոտենա Հայաստան-Իրան հարաբերություններին. մեկնաբանում է Ջորջ Քենթը
- Իրանը Հայաստանին միանշանակորեն ամերիկամետ պետություն չի համարում. իրանագետ
- Իրանի հանդեպ պատժամիջոցների հարցը բավականին զգայուն մի թեմա է մեզ համար. Կարեն Նազարյան
- Ադրբեջանը դադարեցրել է նավթի ներկրումը Իրանից և դիմել է «Գազպրոմ»-ին
- Մենք պետք է գնահատենք այն, ինչ Իրանի կողմից այս տարիներին արվել է մեր նկատմամբ. Սարգսյան
- Ռոուհանին մեկնաբանել է Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները
- Այսօրվանից ուժի մեջ են մտնում Իրանի նկատմամբ ԱՄՆ խիստ պատժամիջոցները