Ախալցխայի փողոցներից մեկն Ազնավուրի պատվին անվանափոխելու նպատակով դիմում է ներկայացվել
«Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն» հասարակական կազմակերպությունը նախօրեին դիմել է Ախալցխայի շրջանային ժողովին քաղաքի փողոցներից մեկը անվանակոչել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով: akhaltskha.net -ի հաղորդմամբ, դիմումում գրված է.
«Պարոն Գելա,
Ինչպես հայտնի է 2005 թվականին ք. Ախալցխայի սակրեբուլոն Շառլ Ազնավուրին շնորհեց պատվավոր քաղաքացու կոչում, իսկ 2012-ին նա մասնակցեց Ախալցխայի Ռաբաթ բերդի բացման արարողությանը, որի ընթացքում բացվեց նրա անվան աստղը:
2018 թվի հոկտեմբերի 1-ին ծագումով հայ ֆրանսիացի երգիչը հեռացավ կյանքից: Նա արմատներով Սամցխե-Ջավախքի Ախալցխա քաղաքից էր:
2018 թվականի հոկտեմբերի 31-ին Ախալքալաքի սակրեբուլոն ի պատիվ Շառլ Ազնավուրի փողոցներից մեկը անվանակոչեց նրա անունով:
Ողջունել կլիներ, որ ք. Ախալցխայի շրջանի սակրեբուլոն քննարկեր վերոնշյալ հարցը և ի պատիվ Շառլ Ազնավուրի ք. Ախալցխայի փողոցներից մեկը կանվանակոչի նրա անունով:
Կարծում ենք, որ դա կնպաստեր զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաեւ Շառլ Ազնավուրի անվան հավերժացմանը»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գիորգի Կոպաձեն խոստացել էր, որ քաղաքապետարանում պատգամավորների հետ միասին առաջ է քաշելու այն հարցը, որ Ախալցխայում Շառլ Ազնավուրի անունով փողոց անվանվի։
Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում։ Ծննդյան անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան: Ազնավուրի հայրը ծնվել էր Ախալցխայում, արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը՝ Քնար Բաղդասարյանը, Իզմիրից էր, Հայոց ցեղասպանության ականատես փրկվածներից: Շառլի հայրը երիտասարդ տարիներին ապրել էր Թբիլիսիում, ուր աշխատանքի համար տեղափոխվել էր նրա ընտանիքը (Շառլի պապը Թբիլիսիի գլխավոր կառավարչի անձնական խոհարարն էր)։
Ազնավուրը իր կյանքի ընթացքում երկու անգամ այցելել է Ախալցխա։ Առաջի այցը տեղի է ունեցել 2005թ, որի ժամանակ Ազնավուրը այցելել է հայկական դպրոց և տեսել նրա անվան տեղադրված աղբյուրը (հեղինակ Ալեքսանդր Իգիթխանյան), որի վրա թողել է իր ստորագրությունը։ Իսկ երկրորդ այցելությունը Ախալցխա 2012 թվականին էր, երբ նա մասնակցել է Ռաբաթի բերդի բացման արարողությանը և համերգ տվել բերդի համալիրում։ Նրա պատվին այն ժամանակ Ռաբաթի բերդի տարածքում բացվել է աստղ։
Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը կյաքից հեռացել է 94 տարեկանում, 2018թ.-ի հոկտեմբերի 1-ին: Նա հուղարկավորվել է ընտանեկան գերեզմանատանը` Փարիզից ոչ հեռու գտնվող Մոնֆոր-լ’Ամորիում։
Հարակից հրապարակումներ`
- Շառլ Ազնավուրի փողոց և պուրակ՝ Ախալքալաքում
- Շառլ Ազնավուրին նվիրված միջոցառում՝ Ախալցխայում
- «Շառլ Ազնավուրը մահացել է, չեմ կարող ծնունդ անել». Ջիվան Գասպարյան
- Շառլ Ազնավուրը չէր ցանկանա, որ մենք տխուր լինենք. ZAZ
- Ազնավուրի երկրորդ կյանքն սկսվեց, և այդ կյանքը շարունակվելու է մինչև անվերջություն. ՀՀ նախագահ
- Մեր վերջին լուսանկարներից. Սեդա Ազնավուրը շանսոնյեի հետ նոր լուսանկար է հրապարակել
- Հնարավոր է Ախալցխայում Շառլ Ազնավուրի անունով փողոց անվանակոչվի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին