Էրդողանը հայտնել է Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների նպատակը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները սխալ քայլ է որակել, որը կխաթարի համաշխարհային հավասարակշռությունը։ Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ նովոստիին»։
«Մենք պատժամիջոցները ճիշտ չենք համարում։ Դա քայլ է՝ ուղղված համաշխարհային հավաարակշռության խախտմանը։ Մենք չենք ուզում ապրել իմպերիալիստական աշխարհում»,- ասել է Էրդողանը։
Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան Իրանից 10 միլիարդ խորանարդ մետր գազ է գնում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ը պատժամիջոցնրով է սպառնացել է այն երկրներին, որոնք կխախտեն Իրանի դեմ պատժամիջոցների ռեժիմը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը չպետք է հետքայլ կատարի Իրանի հետ հարաբերություններում. իրանագետ
- ԱԳՆ. Իրականացվում է ՀՀ-ի վրա Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքների ուսումնասիրություն
- Իրանը Հայաստանին միանշանակորեն ամերիկամետ պետություն չի համարում. իրանագետ
- Վարդան Ոսկանյան. Հայաստանի և Իրանի ընդհանուր սահմանը երբևէ գոյություն ունեցած հնագույներից է