Իտալիայի փոխվարչապետի ընկերուհին հրապարակել է իր հետ մահճակալում արված սելֆի ու բաժանվել նրանից
Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինիի ընկերուհին՝ հեռուստատեսային աստղ Էլիզա Իզոարդին, նախօրեին ինստագրամում հրապարակել է իր ու Սալվինիի՝ մահճակալում արված սելֆին ու հայտարարել իրենց բաժանման մասին։
Քաղաքական այս բաժանման մասին լուրն ու նկարը հայտնվել է իտալական ու համաշխարհային մամուլի առաջին էջերում՝ Եվրամիության ու Հռոմի միջև բյուջետային հարցերի վերաբերյալ հարցերի հետ միասին։
35-ամյա Իզոարդին, ով հեռուստատեսությամբ թոք-շոու է վարում տարածել է մահճակալում արված նկար, որում ինքն արթուն է, իսկ Սալվինին քնած է նրա ուսին։
Նկարի տակ Իզոարդին գրել է. «Ես ոչ թե կկարոտեմ այն, թե ինչ մենք իրար տվեցինք, այլ այն, թե ինչ մենք դեռևս կարող էինք տալ միմյանց։ Մեծագույն հարգանքով մեծ սիրո հանդեպ, որ կար, շնորհակալություն Մատեո»,-գրել է Իզոարդին։
Սալվինիի ու Իզոարդիի հարաբերությունների 3 տարվա ընթացքում նրանք հաճախ են հանդիպել պապարացիների ուշադրության կենտրոնում Վենետիկի ջրանցքներում ու Միջերկրական ծովի կղզիներում։
Սալվինին, ով նաև Իտալիայի ներքին գործերի նախարարն է ու ղեկավարում է հակամիգրացիոն Լիգա կուսակցությունը, գտնվում էր Գանայում, երբ Իզոարդին աշխարհին հայտնեց իրենց բաժանման մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան