Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների տակ են հայտնվել փակված բանկն ու խորտակված նավը
ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներն անդրադարձել են նաև փակված բանկի ու խորտակված նավի վրա, հայտարարել է Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը:
Զարիֆը թվիթերում գրել է, որ պատժամիջոցների տակ հայտնված իրանական ընկերությունների ցանկի ընդլայնման հուսահատ հոգեբանական օպերացիայի ընթացքում ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել նաև 6 տարի առաջ փակված բանկի ու նավի նկատմամբ, որի խորտակման դեպքը լայնորեն լուսաբանվեց հեռուստատեսությամբ։
Ինչպես գրում է interfax-ը, խոսքը վերաբերում է իրանական Սանչի նավթային նավին, որը 2018թ.-ի հունվարին Չինաստանի ափերին բախվեց բեռնափոխադրող նավի հետ, այրվեց մոտ 1 շաբաթ ու խորտակվեց։ Այս պատահարի արդյունքում զոհվեց անձնակազմի 32 անդամ։ Իսկ իրանական Tat Bank-ը փակվել է 2012թ.-ի սետեմբերին։