Փոփոխություններ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ:
Մասնավորապես, 17-րդ տուրի «Արարատ-Արմենիա»-«Արցախ» հանդիպումը կայանալու է նոյեմբերի 24-ին, «Հանրապետական» մարզադաշտում: Սկիզբը՝ 15:00-ին: 17-րդ տուրի «Գանձասար-Կապան»-«Լոռի ՖԱ» հանդիպումը կայանալու է նոյեմբերի 25-ին, ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում: Սկիզբը՝ 14:00-ին:
17-րդ տուրի «Փյունիկ»-«Արարատ» հանդիպումը կայանալու է նոյեմբերի 25-ին, «Հանրապետական» մարզադաշտում: Սկիզբը՝ 15:00-ին: 19-րդ տուրի «Փյունիկ»-«Գանձասար-Կապան» հանդիպումը կայանալու է դեկտեմբերի 2-ին, «Հանրապետական» մարզադաշտում: Սկիզբը՝ 14:00-ին: