Ստամբուլի նոր օդանավակայանի կառուցման ընթացքում 30 բանվոր է զոհվել
Ստամբուլի նոր օդանավակայանի դեռևս շարունակվող շինարարության ընթացքում զոհվել է 30 բանվոր:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ջահիթ Թուրհանը՝ մեջլիսի պլանավորման և բյուժեի հանձնաժողովում պատասխանելով պատգամավորների հարցերին:
Պատգամավորների պահանջով նախարարը խոսել «Ստամբուլ» անունը ստացած օդանավակայանի շինարարության ընթացքում բանվորների իրականացրած բողոքի ակցիաների ու մասնակիցների ձերբակալությունների մասին:
Թուրհանը նշել է, որ այդ գործն իր ղեկավարած գերատեսչության հետ չի առնչվում, սակայն իր տեղեկություններով ձերբակալված բավորները խնդիրներ ունեն օրենքի հետ:
Օդանավակայանի բանվորները շինհրապարակում ակցիաներ էին անցկացրել՝ բողոքելով վատ աշխատանքային պայմաների ու մահվան ելքով պատահարների դեմ: Արդյունքում հարյուրավոր բանվորներ ձերբակալվել էին, որոնցից մի քանի տասնյակն առ այսօր կալանավորված է:
Ավելի վաղ Թուրքիայի «Բանվորի առողջության և աշխատանքայի անվտանգության խորհուրդ»-ը տեղեկություններ էր հաղորդել շինարարության սկզբից առ այսօր 38 բանվորներիի զոհվելու վերաբերյալ:
Նշենք, որ «Ստամբուլ» օդանավակայանը նախատեսվում է վերջնական շահագործման հանձնել մինչև 2023 թվականը: Վերջին՝ 4-րդ մասի շահագործման հանձնելուց հետո նախատասվում է, որ օդանավակայանը տարեկան սպասարկելու է 200 միլիոն ուղևոր, ինչն աննախադեպ է ողջ աշխարհում, քանի որ այս պահին ամենաշատ ուղևորափոխադրումն ունեցող օդանավակայանը ԱՄՆ-ի «Ատլանտա» օդանավակայանն է՝ 103.9 մլնոն ուղևորով:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին