Ես ցանկություն չունեմ հայտնվել ԱԺ-ում. Խաչատուր Սուքիասյան
Գործարար Խաչատուր Սուքիասյանը չի կիսում այն տեսակետը, որ Հայաստանում տնտեսական քաղաքականություն չկա: Նրա համոզմամբ՝ կոռուպցիայի դեմ պայքարը, հավասար պայմանների ապահովումըև մենաշնորհների վերացումն արդեն իսկ տնտեսական քաղաքականություն են: Նման տեսակետ գործարարը հայտնեց այսօր՝ լրագրողների հետ զրույցում:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ ինքը կրկին հայտնվի քաղաքականության մեջ, Խաչատուր Սուքիասյանը պատասխանեց. «Ես ցանկություն չունեմ հայտնվել Ազգային ժողովում, ես ցանկություն չունեմ հայտնվել գործադիրում: Ես բավականին ժամանակ մտածել եմ, որ իմ կարգավիճակը, որն այսօր ունեմ, իմ համար շատ ավելի ընդունելի է: Ես աջակցելու եմ գրագետներին, բարոյապես նորմալ մարդկանց, որոնք այս երկրի ապագան են: Նրանք, ովքեր պիտանի կլինեն Հայաստանի Հանրապետությանը և Ազգային ժողովին, ես նրանց միշտ կաջակցեմ»,- հավաստիացրեց գործարարը։
Հարցին՝ աջակցո՞ւմ է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, Խաչատուր Սուքիասյանը բացասական պատասխան տվեց: «Ես չեմ խառնվում պարոն Ծառուկյանի կուսակցական ցուցակներին և մնացածին: Նա իմ ընկերն է, բայց ես ոչ մի խորհուրդ չեմ տալիս: Ես նրա հետ ուղղակի ընկերություն եմ անում և լավ բարեկամություն»:
Նա տեղեկացրեց, որ որոշ քաղաքական ուժերից ցուցակներում ընդգրկվելու առաջարկություններ է ստանում, սակայն մերժում է։ Սուքիասյանը, սակայն, չցանկացավ անուններ տալ, ասաց՝ կոռեկտ չէ։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին