Երկրորդ տուրը հաջող էր հայ շախմատիստների համար
Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում մեկնարկած շախմատի աշխարհի մինչև 8, 10 և 12 տարեկանների առաջնությունում տեղի է ունեցել 2-րդ տուրը, որը բավականին լավ է դասավորվել Հայաստանի ներկայացուցիչների համար:
Հայաստանի 9 պատվիրակներից 8-ը՝ Ռուդոլֆ Փաշիկյանը, Ալեքս Սահակյանը, Էմին Օհանյանը, Սոնա Կրկյաշարյանը, Դավիթ Ալեքսանյանը, Էլեն Միրզոյանը, Միքայել Ռոստոմյանը և Սեդա Բադալյանը հաղթանակներ են տոնել, իսկ Վլադիմիր Շահինյանը երկրորդ ոչ-ոքին է գրանցել:
Ավելացնենք, որ մեր մասնակիցների երեքի՝ Ռուդոլֆ Փաշիկյանի, Ալեքս Սահակյանի, Էմին Օհանյանի համար, այս հաղթանակը երկրորդն էր և նրանք ընթանում են առաջատարների խմբում: Այսօր տեղի կունենա մրցաշարի 3-րդ տուրը: