«Եվրատեսիլ-2019»-ին 42 երկրի ներկայացուցիչ է մասնակցելու
Թել-Ավիվում «Եվրատեսիլ-2019» միջազգային երաժշտական 64-րդ մրցույթին մասնակցելու է 42 պետություն։ Մրցույթի պաշտոնական կայքի համաձայն, «Եվրատեսիլ-2019»-ին ելութ են ունենալու հետևյալ երկրների ներկայացուցիչները՝ Հայաստան, Ռուսաստան, Ավստրալիա, Ավստրիա, Ադրբեջան, Ալբանիա, Բելառուս Բելգիա, Մեծ Բրիտանիա, Հունգարիա Գերմանիա, Հունաստան, Վրաստան, Դանիա, Իսրայել, Իռլանդիա, Իսլանդիա, Իսպանիա, Իտալիա, Կիպրոս, Լատվիա, Լիտվա, Մակեդոնիա, Մալթա, Մոլդովա, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա Ռումինիա, Սան-Մարինո, Սերբիա, Սլովենիա, Ուկրաինա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Խորվաթիա, Մոնտենեգռո, Չեխիա, Շվեյցարիա, Շվեդիա, Էստոնիա։
Մրցույթի կիսաեզրափակիչները կայանալու են մայիսի 14-ին և 16-ին, եզրափակիչը՝ մայիսի 18-ին։
«Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթն անցկացվելու է «Թույլ տուր քեզ երազել» կարգախոսով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան