Էրիկ Գրիգորյանը կառաջադրվի Մալաթիա-Սեբաստիայում
Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ամենայն հավանականությամբ, ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։
Լրագրողների հարցին՝ թե կուսակցական կդառնա՞, նա պատասխանեց. «Դեռևս դա չեմ քննարկել, երբևիցե կուսակցական չեմ եղել։ Այս փուլում դեռ կուսակցական պատկանելիության հարցեր չենք քննարկել»։
Ընտրություններից հետո գործադի՞ր, թե՞ օրենսդիր մարմնում աշխատելու հարցը ևս, նրա խոսքով, դեռ պետք է քննարկվի։
«Ամեն դեպքում պետք է թիմային որոշում լինի»,- ավելացրեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Արա Բաբլոյանն ու իր որդին չեն մասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին
- Վիգեն Սարգսյան. ՀՀԿ-ն անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին
- Ես ցանկություն չունեմ հայտնվել ԱԺ-ում. Խաչատուր Սուքիասյան
- Ծառուկյանը՝ ԲՀԿ ցուցակի մասին
- Դավիթ Տոնոյանը քարոզարշավին չի մասնակցի
- Ցոլակյանը ՔՊ ցուցակով կառաջադրվի Շիրակում
- Արայիկ Հարությունյանը կառաջադրվի Շենգավիթ և Մալաթիա Սեբաստիա վարչական շրջաններում