Մայքլ Դուգլասն արդեն իր աստղն ունի «Փառքի ճեմուղում»
Ամերիկացի դերասան 74-ամյա Մայքլ Դուգլասը հոլիվուդյան «Փառքի ճեմուղում» իր աստղն ունի։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, աստղի բացման արարողությունը կայացել է նախօրեին։ Ներկա է գտնվել նաև Մայքլ Դուգլասի հայրը՝ լեգենդար դերասան Կրիկ Դուգլասը, ում 102-ամյակը լրանալու է հաջորդ տարի։
«Հայրիկ այն, որ դու այստեղ ես, ինձ համար մեծ նշանակություն ունի։ Ուղղակի կասեմ ամբողջ սրտով՝ ես այնքան հպարտ եմ, որ քո որդին եմ»,- ասել է Մ. Դուգլասը։
Մայքլ Դուգլասի աստղը «Փառքի ճեմուղում» 2648-րդն է, գտնվում է հոր աստղից ոչ հեռու։ «Փառքի ճեմուղին» Լոս Անջելեսի տեսարժան վայրերից է։ Տարեկան 10 միլիոն մարդ է այցելում «Փառքի ճեմուղի»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան