Համաներմամբ ազատ արձակված դատապարտյալները պետք է ներկայանան անձնագրային ծառայություն
«Համաներմամբ ազատ արձակված դատապարտյալներին կոչ ենք անում ներկայանալ անձնագրային ծառայություն՝ ըստ բնակության վայրի հաշվառվելու համար, որպեսզի հնարավոր լինի անխոչընդոտ իրացնել առաջիկա ընտրության ժամանակ քվեարկությանը մասնակցելու իրավունքը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:
Նա հիշեցնում է, որ ազատազրման ձևով պատիժ կրող անձանց տվյալները հանվում են ըստ բնակության վայրի հաշվառումից և անձը հաշվառվում է քրեակատարողական հիմնարկի հասցեով: Ըստ այդմ, վերջինիս տվյալները չեն ընդգրկվում ընտրողների ցուցակում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ից ուժի մեջ է մտել «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքը։ Երեկ ժամը 20։00-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 294 դատապարտյալ։ Համաներումը տարածվելու է 6500 շահառուի վրա։
Հարակից հրապարակումներ`
- Ժամը 20։00–ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 294 դատապարտյալ
- Հանցանք կատարած անձը պետք է պատասխան տա օրենքի առջև. Օսիպյանը՝ «Սասնա Ծռերի» համաներման մասին
- Համաներման մասին օրենքն ուժի մեջ կմտնի վաղվանից
- Չի բացառվում, որ Հայաստանում հանցավորության մակարդակը բարձրանա. Զեյնալյան
- Համաներման մասին օրինագիծն ամբողջությամբ ընդունվեց
- Առաջին ընթերցմամբ ընդունվեց Համաներման մասին օրինագիծը
- Արտակ Զեյնալյան. Համաներման նախագիծն ունի 6500 շահառու
- Համաներման նախագիծը ենթակա է փոփոխման. Արտակ Զեյնալյան
- Քրեական գործերով համաներման նախագիծը
- Համաներման քայլը որևէ առնչություն չունի նախընտրական շրջանի հետ. Զեյնալյան