Նախարարի պաշտոնակատարը՝ Սևանից իրականացվող ջրառի մասին
2019 թվականի պետական բյուջեի նախագծով ՀՀ բնապահպանության նախարարությանը կտրամադրվի 6,7 մլրդ դրամ։ Այսօր ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց բնապահպանութան նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը:
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդևան Գրիգորյանը նախարարի պաշտոնակատարից հետաքրրքվեց, թե Սևանա լճի վերականգնման, պահմանման ի՞նչ քայլեր են արվում, բացի ջրի մակարդակի բարձրացումից։
«Մոնիթորինգի կենտրոնը ուսումնասիրություն է իրականացնում Սևանի ոչ միայն մակարդակի, այլև որակի հետ կապված հարցերով, սակայն Սևանա լճի մակարդակի միայն նիշը բավարար չէ, որպեսզի լճի էկոհամակարգի վիճակի մասին դատողություններ անենք։ Այս պահի դրությամբ ենթադրում ենք, որ ազոտի, ֆոսֆորի կենսապաշարների ծավալի և մակարդակի մասով պետք է տեղեկատվություն ունենանք»,- ասաց նախարարի պաշտոնակատարը՝ հույս հայտնելով, որ համակարգված աշխատանքի շնորհիվ միայն մակարդակի առումով ցուցանիշ չէ, որ կունենան։
ՀՀԿ պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանն էլ հետաքրքրվեց Սևանից ինչքա՞ն ջրառ է կատարվել և ինչպե՞ս է վերահսկողություն իրականացվում, ինչին ի պատասախան Գրիգորյանն ասաց. «Այսօրվա դրությամբ Սևանա լճի մակարդակը սահմանված նիշի համեմատ մինուս մեկ է: Սակայն ավելի ցածր էր՝ մինուս երկու, մինուս երեք էր, հիմա մինուս մեկ է: Ակնկալում ենք, որ դրական հաշվեկշիռը կպահպանվի: 170 խմ-ից բացի, պետք է ևս 40 խմ բաց թողնվեր, բայց ավելի քիչ է բաց թողնվել: Բավական երկար ժամանակ է՝ փակ է, այս պահին որևէ բացթողում չի իրականացվում»։
Հարակից հրապարակումներ`
- Գիտնականներն ահազանգում են. Երբեմն Սևանի վերաբերյալ ընդունվում են որոշումներ, որոնք գիտական հիմնավորում չունեն
- Ցանքատարածությունները նվազում են, Սևանից ջրառն ավելանում
- Պատրաստ եղեք «մարսելու» այն միտքը, որ հաջորդ տարի ևս կարող է Սևանից լրացուցիչ ջրառ կատարվի. Ինեսա Գաբայան
- Սևանա լճի ջրի ծավալները 58-ից իջել են 38 միլիարդ խորանարդ մետրի. Յուրի Ջավադյան
- Սևանից ջրառն իրականացվում է խիստ հսկողության պայմաններում. Ջրկոմ
- Սևանի ծաղկումը ցուցանիշ է, որ լիճն ակտիվ կերպով գնում է ճահճացման. բնապահպան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան