Շարմազանովին ասեք՝ նախ կհայտնվեք խորհրդարանում, հետո կորոշեք՝ ընդդիմություն կլինեք, թե ինչ. Մարուքյան
«Շարմազանովին ասեք՝ նախ կհայտնվեք խորհրդարանում, հետո կորոշեք՝ ընդդիմություն կլինեք, թե ինչ։ Մի՛ փորձեք սրա-նրա վրա տակառ գլորել։ Նույն Շարմազանովը մի ասացվածք ուներ, որ ամեն օր ասում էր՝ երբ որ ապրում ես ապակե տնակում, քար մի շպրտիր մյուսի վրա»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
Հարցին նախընտրական շրջանում քաղաքական ո՞ր ուժն է լինելու իրենց թիրախում, պատգամավորը պատասխանեց՝ ռազմավարությունը մեծ հաշվով չեն քննարկել։
«Մենք կարծում ենք, որ զրոյական վիճակ է, բոլոր ուժերն ունեն հավասար հնարվորություններ։ Սկսում ենք սպիտակ էջից, և մենք պետք է ներկայացնենք մեր անելիքները, ոչ թե ուժերը պետք է մտնեն պրոցեսի մեջ։ Մենք պետք է ներկայացնենք՝ ինչ ներդրում ենք ուզում ունենալ Հայաստանի պետական շինարարության գործում»,- աաց Մարուքյանը։
Հարցին՝ 12 օրվա քարոզարշավն արդյոք քիչ չէ, պատգամավորը պատասխանեց՝ քաղաքացին լավ գիտի, որ օրինակ ինքը 7 տարի քաղաքականությա մեջ է՝ մաքուր և սկզբունքային գործունեությամբ։
Ինչ վերաբերում է «Ելք» դաշինքի պառակտման մասին խոսակցություններին՝ Էդմոն Մարուքյանը շեշտեց, որ ոչ մի պառակտում տեղի չի ունեցել, կուսակցությունները հավասար հնարավորությունների պայմաններում փորձելու են իրենց ուժերը։
Նա միաժամանակ նշեց, որ ինքը դեռևս քարոզարշավ չի սկսել, առայժմ գրասենյակներ է բացում, հանդիպոմներ ունենում։
Անդրադառնլով ֆինանսական խնդիրներին՝ պատգամավորը շեշտեց, որ դրանք միշտ կան։
«Մեր մոտեցումը խելացի ծախսեր անելն է՝ մենք ծխախսելու ենք 1 միլիոն դրամ, որը տալու է 10 միլիոն դրամի էֆեկտ։ Մեր գործընկերները, ռեյտինգային թեկնածուները, համախոհները պետք է ներդրումներ կատարեն, որպեսզի քարոզարշավը ստացվի»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Վիգեն Սարգսյան. ՀՀԿ-ն անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին
- «Ժամանակ». Շարմազանովը կառաջադրվի ռեյտինգային ընտրակարգով
- Դուք ձեզ նայեք, իսկ ՀՀԿ և անցյալ ունի և ներկա և ապագա. Շարմազանով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին