Հաջորդ տարի նվազագույն աշխատավարձի չափը կպահպանվի
2019 թվականին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվող ընդհանուր բյուջեն կազմելու է 438 մլրդ 817 մլն դրամ: Այսօր խորհրդարանում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտանակատար Արսեն Մանուկյանը։
«Պետական բյուջեից իրականացվող պետական ծրագրերն այս տարի ավելացել են՝ դառնալով 95 պետական ծրագիր: 2019թ-ին նախատեսում են երկրորդ երեխայի ծննդյան դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի սահմանում 150 հազար դրամի չափով 2018-ի 50 հազարի փոխարեն: Հաջորդ տարի մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը, ինչպես նշեց փոխնախարարը, կմնա անփոփոխ, կվերանայվի ընտանեկան դրամագլխի օգտագործման ուղղությունները: Իսկ նվազագույն ամսական աշխատավարձի չափը կպահպանվի նույնությամբ՝ 55 հազար դրամ: Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ ծրագրով 2019թ. բյուջեի ծախսային մասը կկազմի 37 մլրդ 744 մլն դրամ, նախորդ տարի կազմել է 39 մլրդ 498 մլն դրամ, այստեղ ծախսերի նվազում է ակնկալվում 1 մլրդ 750 մլն դրամի չափով: Սոցիալական փաթեթով ապահովելու միջոցառման ծախսը կկազմի 10 մլրդ 619 մլն դրամ, այն նույնությամբ պահպանվել է նախորդ տարվա համեմատ: Կենսաթոշակային ապահովության մասով նախատեսվում է 222 մլրդ 863 մլն դրամի հատկացում, նախորդ տարվա համեմատ ծախսերի աճը կազմել է 12 մլրդ 393 մլն դրամ»,- մանրամասնեց փոխնախարարի պաշտոնակատարը։
Ինչ վերաբերում է կուտակային կենսաթոշակային համակարգի հատկացումներին, Մանուկյանն ասաց, որ ծախսը նախատեսվում է 56 մլրդ 779 մլն դրամ, աճը 14 մլրդ 146 մլն է, ինչը, նրա խոսքով, պայյմանավորված է շահառուների թվաքանակի աճով, ինչպես նաև մասնահանումների պետական մասնակցության 7,5-2,5 համամասնության տրամադրմամբ:
«Ավանդների փոխհատուցման սահմանաչափի տրամադրվող գումարները կպահպանվեն նույնությամբ, 2018թ-ին տրամադրված գումարը եղել է 1 մլրդ 200 մլն դրամ, և փոխհատուցում կստանա մինչև 1933 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիները»,- հավելեց նա։
Նշենք, որ 2019թ.-ի բյուջեն նախորդ տարվա նկատմամբ աճելու է 34 մլրդ 748 մլրդ դրամով:
Հարակից հրապարակումներ`
- Այսօր ունենք բացառիկ հնարավորություն՝ անելու առողջապահական ապահովագրություն. Բաբլոյան
- 2019թ.-ի պետբյուջեով հատկացումները՝ առողջապահության և սոցիալական հարցերի գերատեսչություններին
- 2019թ.-ի պետբյուջեի նախագծով հատկացումները՝ ԱԻ նախարարությանը, Ոստիկանությանն ու ԱԱԾ-ին
- 2019-ին հանրակրթության ոլորտին հատկացվող գումարը կավելանա
- Կառավարությունը կրճատել է 2019-ին իրականացվելիք ծրագրերի թիվը
- 2019-ին տնտեսական աճին նպաստող հիմնական գործոնը լայնածավալ կառուցվածքային բարեփոխումներն են. ԿԲ նախագահ
- 2019-ի համար կանխատեսվող 4,9 տոկոս տնտեսական աճը շարունակում է մնալ ակտուալ. Ջանջուղազյան