Հայաստանում ԼԳԲՏ-ի քարոզը պետք է արգելվի. Տեր Կյուրեղ
ԼԳԲՏ համայնքի նախաձեռնությամբ Հայաստանում այս ամիս պետք է կայանար ֆորում, սակայն երեկ ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Վալերիյ Օսիպյանը հայտարարեց, որ նման ֆորում Հայաստանում չի անցկացվի՝ հաշվի առնելով որոշակի ռիսկերը։ Նախքան այս հայտարարությունը շատ էին հնչում կարծիքներ, որ Հայաստանում չպետք է անցկացվի այդ ֆորումը, նրանց քարոզող «արժեքները» Հայաստանում տեղ չունեն, տեղի ունեցան նաև բողոքի ակցիաներ։ Սակայն գտնվեցին «մարդասերներ», ովքեր գտնում էին, որ թույլ չտալ նման ֆորումի անցկացումը, մարդու իրավունքի խախտում է, կամ՝ թող քարոզեն, ինչ վնաս կա դրանից, վախենում ե՞ք դուք էլ ԼԳԲՏ դառնաք։
«Հայաստանում նրանց քարոզը պետք է արգելվի»,- ընդգծեց Ջրվեժ գյուղի Սուրբ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Կյուրեղ քահանա Տալյանը՝ պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե քարոզն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ։
Նա նշեց, որ քարոզչությունը կարող է շատ մարդկանց, նաև չկողմնորոշված մարդկանց գայթակղել։
«Նրանց քարոզչությունը, միանշանակ, պետք է արգելվի։ Դա չպետք է լինի Հայաստանում, թող գնան Ճապոնիայում քարոզեն։ Քարոզն անկայուն երիտասարդության մեջ կարող է ինչ-որ բաներ առաջացել։ Մենք հավատարիմ ենք մեր վարդապետությանը»,- ասաց տեր Կյուրեղը։
Նրա խոսքով, մենք պետք է «նրանց դեմն առնենք», մեր ավանդական արժեքների հաստատմամբ, քանի որ այլ ճանապարհ չկա։
«Ամեն մեկս մեր ընկալումների մեջ պետք է զինվոր լինենք, մեր հաստատուն կամքը, դրվածքն արտահայտենք։ Իսկ ծեծուջարդը ճանապարհ չէ»,- հավելեց Տեր Կյուրեղը։
Նշենք, որ վերջերս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթացող Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն նույնպես անդրադարձ էր Հայաստանում համասեռամոլների ֆորումի կազմակերպման նախաձեռնությանը, Ամենայն Հայոց Կաթողիկոսն Գարեգին Երկրորդն ասել էր. «Այսօր, սակայն, փորձ է արվում բարոյական շեղումները և դրանց բացահայտ քարոզչությունը ներկայացնել իբրև մարդու իրավունքներ և ազատություններ...Խստորեն մերժելի են և դատապարտելի ԼԳԲՏ ներկայացուցիչների կողմից հասարակության մեջ հրահրումներ առաջացնելու քայլերը և համասեռամոլության երևույթի որևէ հանրայնացում ու դրա գովազդում, որը գայթակղություն է մեր աճող սերնդի համար և սպառնալիք՝ մեր ազգի հարատևությանը»:
Հարակից հրապարակումներ`
- ԼԳԲՏ ֆորում Հայաստանում չի անցկացվի. Վալերիյ Օսիպյան
- Գերագույն հոգևոր խորհուրդ. Խստորեն մերժելի են և դատապարտելի ԼԳԲՏ ներկայացուցիչների կողմից հրահրումներ առաջացնելու քայլերը
- ԼԳԲՏ-ի հետ կապված պետք է որոշում կայացնել օրենսդրական մակարդակով. Փաշինյան
- Շուռնուխ գյուղում ծեծել են ԼԳԲՏ ակտիվիստների
- Թբիլիսիում ԼԳԲՏ համայնքի կողմնակիցներն ու հակառակորդները կռվի են բռնվել
- Երևանի քաղաքապետարանը ապամոնտաժել է ԼԳԲՏ թեմայով պաստառները
- Քահանա. Հասունացել է այն պահը, որ եկեղեցին հայտնի իր հստակ դիրքորոշումն աբորտների վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա