Իրաքում գտել են ԻՊ-ի զոհեր՝ եղբայրական գերեզմաններ
Ավելի քան 200 եղբայրական գերեզման է հայտնաբերվել Իրաքի տարածքի այն մասում, որը նախկինում գտնվում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ։
Եվրանյուզի հաղորդմամբ, այս մասին նշված է ՄԱԿ-ի զեկույցում։ Գերեզմաններում գտնվել են շուրջ հազար մարդկանց աճյունների մնացորդներ, որոնց թվում են կանայք և երեխաներ, ծերեր, հաշմանդամություն ունեցողներ, իրաքցի ոստիկանների և զինվորականների ընտանիքների անդամներ։
Ավելի վաղ ներկայացված տվյալների համաձայն, Իրաքում ահաբեկչական խմբավորման կողմից սպանվել է շուրջ 33 հազար քաղաքացիական անձ, ավելի քան 55 հազարը վիրավորվել է։
ՄԱԿ-ն այն գնահատել է բռնության համակարգված և մեծածավալ արշավ, «որը կարող է որակվել որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն»։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան