ՌԴ-ն ուժեղացված լաբորատոր վերահսկողություն է սահմանել Հայաստանից արտահանվող ձկնամթերքի նկատմամբ
Ռուսաստանի Անասնաբուժության և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանից ու Ղազախստանից ներկրվող որոշ սննդամթերքներ ենթարկվելու են ուժեղացված լաբորատոր վերահսկողության։
Նշվում է, որ հայտնաբերվել են ՌԴ և ԵԱՏՄ իրավական նորմերի խախտումներ։ Վերահսկողությունը մեկնարկում է նոյեմբերի 7-ից, նման սահմանափակումը պետական այս կառույցում անհրաժեշտություն են համարում։
Ծառայության պաշտոնական կայքի փոխանցմամբ, նման վերահսկողություն մասնավորապես իրականացվելու է հայաստանյան «Հայր և որդի Բունիաթյաններ» ընկերության արտադրած ձկնամթերքը, քանի որ դրանում հայտնաբերվել են արգելված ու վնասակար նյութերի մնացորդներ։
Հաջորդը «Ֆիշարթ»-ի արտադրած ասետրինայի ձկնկիթն է, որում խմորիչներ են գտել։ Ուժեղացված լաբորատոր վերահսկողության կենթարկվի նաև «Խայծ Իշխան»-ի ձկնկիթը։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան