Վիգեն Սարգսյան. ՀՀԿ-ն անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին
ՀՀԿ-ն անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին: Ֆեյսբուքյան իր էջում նման կարծիք է հայտնել ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։
«Այդպես կայացած քաղաքական կուսակցությունը իշխանափոխությունից հետո ոչ թե «կխռովի» իր ժողովրդից, այլ նրան նոր կարգավիճակում ծառայելու հայտ կներկայացնի: Ընդդիմություն լինելը ո՛չ արտոնություն է, ո՛չ վարչական լծակ, ո՛չ էլ բարձր հանրային դիրք: Դա պատվաբեր հնարավորություն է ապաշխարելու սխալներիդ համար գործով և ոչ թե խոսքով»,-գրել է նա։
Վիգեն Սարգսյանի խոսքով, երկար տարիներ իշխանություն եղած կուսակցությունը պարզապես իրավունք չունի հավաքելու կուտակած փորձը, գիտելիքը, արհեստավարժ թիմը և իր հետ տանելով այդ ամենը հեռանալու հանրային կյանքից` «լվանալով ձեռքերը»:
Հարակից հրապարակումներ`
- Վիգեն Սարգսյան. Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության առաջին չափելի արդյունքները մտահոգում են
- Վիգեն Սարգսյան․ Դու քարոզարշավը չսկսած ցուցադրեցիր քո քաղաքական բոբիկությունը
- Վիգեն Սարգսյան. Արցախի հիմնահարցում Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումները հայտնի են, հայտնի է նաև մեր հանրության վերաբերմունքը դրանց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան