Victoria's Secret-ը ներկայացրել է 1մլն դոլար արժեցող տարվա կրծկալը
Victoria's Secret-ը ներկայացրել է 1մլն դոլար արժեցող «Dreams Angel Fantasy» տարվա կրծկալը։
Շքեղ կրծկալը պատրաստելու համար պահանջվել է 930 ժամ ու այն պատրաստվել է Atelier Swarovski-ն։ Կրծկալը զարդարված է Swarovski-ի լաբորատորիաներում պատրաստված 2100 ադամանդներից։
Այս տարի խորհրդանշական կրծկալը կրելու է Victoria's Secret-ի հրեշտակ Էլզա Հոսքը՝ դեկտեմբերի 2-ին կայանալիք բրենդի ամենամյա ցուցադրությանը։
Առաջին անգամ այս կրծկալի նմանօրինակը վաճառքում կլինի Victoria's Secret-ի խանութներում ու կարժենա 250 դոլար։